Չորս կամավոր մեկ տարի են անցկացրել Հյուսթոնում՝ 160 քառակուսի մետր մակերեսով տարածքում՝ առանց պատուհանների:
3D տպիչի միջոցով ստեղծված կառույցը նմանակում է Մարսի վրա գտնվող բնակավայրի միջավայրը: Անձնակազմը՝ երեք տղամարդ եւ մեկ կին, մեկ տարի ապրել եւ աշխատել են ներսում՝ առանց տարածքը լքելու:
CHAPEA (Crew Health and Performance Exploration Analogue) առաքելության մասնակիցները պետք է բույսեր աճեցնեին, սպասարկեին տարածքն ու սարքավորումները, ինչպես նաեւ զբաղվեին ֆիզիկական վարժություններով:
Տարածքy ներառում է չորս ննջախուց, հյուրասենյակ, աշխատասեղաններ, սանհագույց-լոգարան, բուժկետ եւ Մարսի տարածք դուրս գալու համար նախատեսված հարթակ: Անձնակազմի շփումն արտաքին աշխարհի հետ իրականացվում էր «մարսյան ժամանակով». նույնիսկ կարճ տեքստային հաղորդագրություն ուղարկելը մոտ 22 րոպե էր տեւում:
Առաքելության մասնակիցները NASA-ի աստղագնացներ չէին: CHAPEA առաքելության մասնակցելու հայտ կարող էր ներկայացնել 30-ից 55 տարեկան ցանկացած «առողջ եւ մոտիվացված» մարդ, որն ԱՄՆ քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ ուներ եւ բնական գիտությունների ոլորտի դիպլոմ:
Ավարտվել է մեկ տարի տեւած Մարս թռիչքի նմանակման փորձարկումը
Երեւան: Մեդիամաքս: Ավարտվել է ԱՄՆ Տիեզերագնացության գործակալության (NASA) դեպի Մարս թռիչքի նմանակման փորձարկումը:
Leave a Reply