Ադրբեջանական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացի Թուրաբ Զեյնալովը վերջերս այցելել է Երևան։
Նա սոցցանցերում պատմել է, որ այցելել է Հայաստան՝ ընկերոջ հարսանիքին մասնակցելու նպատակով։
Զեյնալովը պատմել է սահմանային անցակետն անցնելու մանրամասները: Նրա խոսքով՝ ադրբեջանական ծագման պատճառով սահմանին իրեն մի քանի ժամ ստուգել են և հարցեր ուղղել Ադրբեջան կատարած այցելությունների վերաբերյալ:
Ի վերջո, Զեյնալովին թույլատրել են մուտք գործել երկիր: Երևանում զբոսնելուց հետո նա նշել է, որ հայկական մայրաքաղաքը որոշակիորեն հիշեցնում է Բաքուն:
Leave a Reply