Ողբերգական ավտովթարի 9 զոհերից երեքը նույն ընտանիքի անդամներ են

Written by

in

Նոյեմբերի 3-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի 9 զոհերից երեքը նույն ընտանիքի անդամներ են։ Նրանք «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներն են եղել։

«Վահրամ Ասատրյանը 50 տարեկան էր, նրա կինը 49 տարեկան էր, իսկ որդին՝ 18։ Տղան զորակոչի տարիքի էր, պատրաստվում էր մեկնել զինվորական ծառայության։ Վահրամն ամբողջ կյանքը ծառայել է, երկար տարիներ եղել է Արցախում։ Շատ հարգված ու սիրված ընտանիք էին։ Որդուց բացի՝ ունեն ևս երկու դուստր։ Ապրում էին Երևանում, սակայն, քանի որ տարեց ծնողները Հնաբերդում են բնակվում, հաճախ էին գյուղ այցելում»,- պատմում են գյուղացիները։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *