Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին

Written by

in



Սա, հավանաբար, հատուկ առաջարկների փաթեթի մեջ է։Այս մասին «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի տան մոտ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Սամվել և Նարեկ Կարապետյանների տներում իրականացվող խուզարկություններին։

Նրա խոսքով՝ տարածքում են հատուկ ջոկատի ներկայացուցիչների մեքենաներ, իսկ տանը՝ ԱԱԾ մի շարք ծառայողներ։

«Նման գործողությունները սպասելի էին։ Այստեղ դուք իրավաբանություն մի՛ փնտրեք։ Սա բացառապես գտնվում է քաղաքական պատվերի, քաղաքական հանձնարարականի, քաղաքական հրամանի տիրույթում»,- նշել է Արամ Վարդևանյանը։


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *