Ուշիի ողբերգական վթարի հետևանքով տուժածներից երկուսը ծանր վիճակում են, երրորդը վիրահատվել է

Written by

in

Առողջապահության նախարարությունից Ambion.news-ին տեղեկացրել են, որ նոյեմբերի 3-ի երեկոյան Ուշիի ոլորանների վթարի հետևանքով 3 տուժածների վիճակը գիշերվա ընթացքում չի փոխվել։ Տուժածներից երկուսը շարունակում են մնալ ծանր վիճակում, մյուսին վիրահատել են․ հետվիրահատական հսկողության տակ է։

Ambion.news-ի տեղեկություններով՝ վիրավորներին տեղափոխել են ամենամոտ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ներքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ զոհերի թիվը հասել է 9-ի։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 21։10 սահմաններում խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ուշիի ոլորանների վրա՝ 4 մեքենայի այդ թվում՝ կցորդիչով բեռնատարի մասնակցությամբ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *