Փարիզում գիտաժողով է անցկացվել՝ նվիրված ֆրանսիական «Pro Armenia» հանդեսին և հայասիրական շարժմանը

Written by

in

Նոյեմբերի 3-ին Ֆրանսիայի ազգային գրադարանի (BnF) Ռիշելյեի մասնաշենքում տեղի է ունեցել «Պրո Արմենիա» հանդեսին նվիրված գիտաժողով՝ ի հիշատակ Ֆրանսիայում հայասիրական շարժման (Mouvement arménophile en France)։

Միջոցառումը կազմակերպել էին Ֆրանսիայի ազգային գրադարանը, Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցը (EHESS) և Բարձրագույն նորմալ դպրոցը (ENS)՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ։

Գիտաժողովին բացման խոսքով հանդես են եկել Ֆրանսիայի ազգային գրադարանի նախագահ Ժիլ Պեկուն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը։

Իր խոսքում դեսպան Խաչատրյանը նախ շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին, անդրադարձ է կատարել Ֆրանսիայում հայասիրական շարժման պատմությանը: Նա կարևորել է Ժան Ժորեսի, Ժորժ Կլեմանսոյի, Անատոլ Ֆրանսի, Ֆրանսիս դը Պրեսանսեի և ֆրանսիացի այլ մտավորականների դերակատարությունը, ինչպես նաև 1900 թվականին Փարիզում հիմնադրված «Pro Armenia» հանդեսի նշանակությունը՝ որպես հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության և ֆրանսիական հասարակական-քաղաքական շրջանակների համախմբման հարթակի։

Անդրադառնալով Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ներկա փուլին՝ դեսպանը հիշատակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ այս տարվա մայիսին Հայաստան կատարած պետական այցը, որի ընթացքում ստորագրվել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հռչակագիրը։ Պետական այցի շրջանակում Ֆրանսիայի ազգային գրադարանը փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել նաև Մատենադարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ՝ շարունակելով Հայաստանի ազգային գրադարանի հետ 2025 թվականին հաստատված համագործակցությունը։
Գիտաժողովին հայկական կողմից մասնակցել են նաև Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

դիտվել է 8 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/


Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը


Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան


Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *