Եվրոպայի հետ անվտանգության շուրջ երկխոսություն վաղ, թե ուշ ծավալվելու է․ Պեսկով

Written by

in

«Ռուսաստանը վաղ, թե ուշ ստիպված է լինելու երկխոսության մեջ մտնել եվրոպական երկրների հետ՝ Եվրոպայում անվտանգության ապագա ճարտարապետության վերաբերյալ, բայց առաջին հերթին պետք է հասկանալ՝ ում հետ այդ երկխոսությունը վարել»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ “Вести”-ին տված հարցազրույցում։

«Վաղ, թե ուշ, իհարկե, եվրոպացիների հետ երկխոսություն պահանջվելու է, քանի որ խոսք է գնալու Եվրոպայի անվտանգության ապագա համակարգի մասին, ինչը կարգավորման անքակտելի բաղադրիչներից է, բայց կարևոր է հասկանալը, թե ում հետ երկխոսել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ եվրոպացիները արդեն շատ երկար ժամանակ է՝ չեն կարողանում որոշել, թե իրենցից ով իրավունք ունի երկխոսության մեջ մտնել Ռուսաստանի հետ։

«Նրանք դրա համար պետք է թույլտվություն խնդրեն մեկը մյուսից»,- հավելել է Դմիտրի Պեսկովը։

Պեսկովի գնահատմամբ՝ Եվրոպայում դեռ երկար ու բարդ պրոցեսներ կընթանան, մինչև հաջողվի ընտրել նրանց, ովքեր իրավասություն կունենան բանակցել Ռուսաստանի հետ։ 

դիտվել է 5 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/


Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը


Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան


Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *