Քննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Written by

in



ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Աբու Դաբիում՝ ADIPEC 2026 միջազգային էներգետիկ համաժողովի շրջանակներում, հանդիպել է ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհեյլ Մոհամեդ Ալ Մազրոուիի հետ։ Այդ մասին ասված է Դավիթ Խուդաթյանի Ֆեյսբուքի էջում:

«Քննարկել ենք երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ Հայաստանում էներգիայի կուտակիչ կայանների ներդրման ծրագրերում էմիրաթական կողմի մասնակցությունը։

Կարևորել եմ ԱՄԷ-ի փորձի փոխանակումն ու ներդրումային ներգրավվածությունը Հայաստանի էներգետիկ ոլորտում։

Նախարար Ալ Մազրոուին պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը։ Հանդիպման ավարտին նրան հրավիրել եմ Հայաստան՝ ոլորտի ծրագրերին տեղում ծանոթանալու և հետագա քայլերը քննարկելու նպատակով»,- նշված է գրառման մեջ։


Հետևեք
 մեզ՝ այստեղ


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *