Քննարկվել են հարկման համակարգերի բարեփոխմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունները

Written by

in

Քննարկվել են հարկման համակարգերի բարեփոխմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նիստը։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարարն ընդգծել է հարկային քաղաքականության մշակման գործընթացում շահագրգիռ կողմերի հետ շարունակական երկխոսության և առաջարկվող օրենսդրական փոփոխությունների շուրջ մասնագիտական քննարկումների կարևորությունը։

Նիստի ընթացքում նախարարի տեղակալ Համլետ Սահակյանը ներկայացրել է հարկման համակարգերի վերաիմաստավորմանը և հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների ազատականացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել միկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 միլիոն դրամից 50 միլիոն դրամի բարձրացնելու, հարկման հատուկ համակարգերի կիրառման պայմանների վերանայման, ինչպես նաև հարկման տարբեր համակարգերի միջև ծախսերի ճանաչման կարգավորումների փոփոխության առաջարկներին։ Քննարկվել են նաև հիմնական միջոցների ամորտիզացիայի և կապիտալ ծախսերի հաշվառման պարզեցմանն ուղղված փոփոխությունները՝ կարևորելով դրանց դերը ներդրումների խրախուսման և տնտեսավարողների համար առավել ճկուն պայմանների ստեղծման տեսանկյունից։

Խորհրդի անդամները ներկայացրել են առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ իրենց հարցերը, որոնց առնչությամբ տրվել են համապատասխան պարզաբանումներ։ Նիստի ավարտին կարևորվել է ներկայացված առաջարկությունների վերաբերյալ մասնագիտական քննարկումների շարունակականությունը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *