Կապանի արվեստի քոլեջի երգեհոնային դահլիճի բեմահարթակը շաբաթ-կիրակի օրերին զբաղված էր։ Հոկտեմբերի 31-ին կայացած համերգային ծրագիրը «Հայկական մեղեդիներ՝ թավջութակի ձայնով» խորագիրն էր կրում։ Բեմահարթակում թավջութակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, մի շարք երաժշտական փառատոների մասնակից Վարդուհի Միրզոյանն էր։ Նրան նվագակցում էր դաշնակահարուհի, հանրապետական մրցույթների դափնեկիր, Կապանի արվեստի պետական քոլեջի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ Անուշ Իսրայելյանը։ Հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Կոմիտաս, Առնո Բաբաջանյան, Էդվարդ Բաղդասարյան, Արամ Խաչատրյան և Ալեքսանդր Հարությունյան։
Համերգի ավարտին Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը, շնորհակալություն հայտնելով երաժիշտներին, համոզմունք հայտնեց, որ քոլեջի բեմահարթակում առաջին անգամ հանդես եկող Վարդուհի Միրզոյանի համար վերջին ելույթը չի լինի։
Հաջորդ օրը բեմահարթակում «Grosso» լարային քառյակն էր՝ Սպարտակ Պետրոսյան (ջութակ), Մանե Հովհաննիսյան (ջութակ), Մարինե Խաչատրյան (ալտ), Ազատ Հարությունյան (թավջութակ)։ Մոմերի լույսի ներքո հնչեցին կոմպոզիտորներ Էնիո Մորիկոնեի, Նինո Ռոտայի և Հանս Ցիմմերի՝ կինոյի համար գրված ստեղծագործությունները։ Հայտնի կինոերաժշտության գոհարները շատերի մեջ վերակենդանացրին սիրելի ֆիլմերի տեսարաններ։
Հավարտ համերգի՝ լարային քառյակը հնչեցրեց Կոմիտաս-Ասլամազյանի «Վաղարշապատի պարը»։
Վահրամ Օրբելյան
Leave a Reply