Լավրովը հույս ունի, որ «3+3» ձեւաչափով հանդիպումը առաջիկայում կկայանա

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձեւաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) հաջորդ հանդիպումը կկայանա առաջիկայում։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Եվրասիական անվտանգության Մինսկի միջազգային համաժողովում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Հարավային Կովկասում հեռանկարային ձեւաչափ է դարձել «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակը՝ Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը՝ Հարավային Կովկասի երկրները, եւ նրանց երեք խոշոր հարեւանները՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան։ 
Այս հարթակի մասնակիցները պայմանավորվել են առաջ մղել միավորող օրակարգը։ Հույս ունենք, որ առաջիկայում կկայանա հերթական հանդիպումն այս ձեւաչափով», – ասել է նա։
Մեդիամաքսը նշում է, որ «3+3» ձեւաչափով վերջին հանդիպումը կայացել էր 2024 թվականի հոկտեմբերին Ստամբուլում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *