Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել

Written by

in

Թուրքիայի պատմագիտական ընկերությունը Հայկական հարցի մասին 7 մասանոց վավերագրական ֆիլմաշար պատրաստել է․ գրում է ermenihaber.am-ը։

«Այն ներկայացվում է 5 լեզվով՝ թուրքերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և իսպաներեն։

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆիլմաշարը պատրաստվել է «Հայերի ապստամբությունն Օսմանյան կայսրության դեմ, ահաբեկչություն և քարոզչություն» խորագրի ներքո։ Իսկ ֆիլմաշարի նպատակը տեղական և միջազգային հանրությանն այդ թեմայով տեղեկություններ տրամադրելն է։

Ֆիլմաշարը ներառում է հետևյալ 7 մասերը՝ «1915․ ահաբեկչություն և ապստամբություն», «1915․ տեղահանություն և վերաբնակեցում», «Սփյուռք, դիվանագիտություն և քարոզչություն», «ԱՍԱԼԱ․ կրակ և արյուն», «Կեղծ փաստաթղթեր և իրականություն», «Անժամանակ դիվանագիտություն», «Առաջին կրակոցը․ 1915-ին մահմեդական բնակչության նկատմամբ իրականացված բռնությունները»։

Նշենք, որ հիշյալ ֆիլմաշարն ակնհայտորեն պատրաստվել է Հայոց ցեղասպանության ժխտման Թուրքիայի պաշտոնական քաղաքականության համատեքստում»,- նշում է լրատվամիջոցը։

 

 ABC MEDIA 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *