Չի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Տիգրան Աբրահամյան

Written by

in

Չի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից։ Այս մասին գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանական պահանջներով առաջնորդվող փաշինյանական իշխանությունը, ով ՀՀ փրկությունը տեսնում էր Ադրբեջանի հետ ամեն գնով «խաղաղության» պայմանագիր կնքելով, հիմա էլ ԱԺ-ում ասում է, որ չգիտի, թե արդյոք Բաքվի հետ պայմանագրի կնքումը լիարժեք խաղաղություն կապահովի, նաև ավելացնում, որ դա լեգիտիմ հարցադրումն է, որի հետևից գնալու են:

Իշխող ուժի անկեղծությունը մի սարսափելի իրականության մասին է վերահաստատում: Այն, ինչ զիջվել է Ադրբեջանին, դեռ ոչ մի երաշխիք չի ապահովել, որ Ադրբեջանը հետ կկանգնի խնդիրները պատերազմի ճանապարհով լուծելու կամ նոր զիջումներ պարտադրելու օրակարգից:

Չի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունն ուղիղ կապված է Բաքվի՝ վերջին շրջանում ակնհայտ կոշտացող դիրքորոշումներից և առաջ բերվող նոր պահանջներից»,- նշել է նա:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *