90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ

Written by

in



90-ամյա ճապոնացի բոդիբիլդեր Տոշիսուկե Կանազավան Իսպանիայում մասնակցել է բոդիբիլդինգի միջազգային մրցույթի։ նա մրցել է իրենից մի քանի տասնամյակ փոքր մասնակիցների հետ։

Նա մրցանակային տեղ չի զբաղեցրել, բայց չի էլ պատրաստվում հրաժարվել սպորտից։ Կանազավան մտադիր է 93 տարեկանում կրկին դուրս գալ մրցահարթակ՝ ցույց տալով, որ տարիքը խոչընդոտ չէ մարզվելու և ակտիվ կյանք վարելու համար։

Կանազավայի խոսքերով՝ իր մարզավիճակը պահպանելու գաղտնիքը տասնամյակներ շարունակ հետևած ճապոնական սննդակարգն է, որի մեջ ներառված են շագանակագույն բրինձը, նատտոն և միսո ապուրը։

«Ես ցանկանում եմ ամբողջ կյանքում զբաղվել բոդիբիլդինգով։ Երբ որևէ բան անելու որոշում ես կայացնում, պետք է վճռական լինես այն մինչև վերջ հասցնելու հարցում», – ասել է 90-ամյա ճապոնացին։


Հետևեք
 մեզ՝ այստեղ


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *