Կաշառք տալու կասկածանքով վարորդներ են ձերբակալվել

Written by

in

Պարեկներին կաշառք առաջարկելու դեպք է արձանագրվել նոյեմբերի 1-ին։ Ժամը 23․50-ի սահմաններում պարեկային ծառայողները անկանոն վարելու համար Չարենցավան-Ալափարս ճանապարհին կանգնեցրել են «Դոջ» մակնիշի մեքենա։ Իրավախախտումը չարձանագրելու նպատակով Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ 36-ամյա վարորդը պարեկներին 20 հազար դրամ կաշառք է առաջարկել։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Նմանատիպ դեպք էր արձանագրվել նաև հոկտեմբերի 28-ին։ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ժամը 22․35-ի սահմաններում ստուգման նպատակով կանգնեցրել էին «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենա։ Պարզվել էր, որ վարորդը ոչ սթափ էր։
Վարչական իրավախախտումը չարձանագրելու նպատակով Երևան քաղաքի բնակիչ 65-ամյա վարորդը պարեկներին 20 հազար դրամ կաշառք էր առաջարկել։ Նա ձերբակալվել և տեղափոխվել էր Համայնքային ոստիկանության Գառնիի բաժին։

Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

դիտվել է 3 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան


Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը


Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը


Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *