Հայկական կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանին

Written by

in

Հարգելի պարոն Ներսիսյան

Վերջին օրերին Կապան համայնքի մի շարք բնակավայրերում՝ Հայփոստի միջոցով, կանխիկ դրամ է տրամադրվում բնակիչներին՝ յուրաքանչյուրին 30 000 դրամ։

Քաղաքացիներին տեղեկացնում են՝ գումարն ուղարկել է Կարմիր խաչը, կարող եք ստանալ Հայփոստի բաժանմունքներից։

Խնդրում ենք պարզաբանում՝ իսկապե՞ս Կարմիր խաչը նախընտրական օրեր ապրող Կապանում բնակիչներին գումար է բաշխում և ո՞ւմ է բաշխում, իսկ միգուցե Կարմիր խաչի անունը պարզապես շահարկվո՞ւմ է։

Առայժմ հրաժարվում ենք տեղի ունեցող այդ երևույթին գնահատական տալ, քանի դեռ Ձեր պատասխանը չենք ստացել։

Հարգանքով՝

«Սյունյաց երկիր»

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *