Աննա Գրիգորյանի դիպուկ և կոշտ պատասխանը Սրբուհի Գալյանին (video)

Written by

in

Յուրաքանչյուր պատգամավոր առաջնորդվում է իր խղճով ու համոզմունքով և նաև այն մանդատով, որը ստացել է ժողովրդից, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան»  խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Նա նշեց, որ մանդատ չեն ստացել, որպեսզի քվեարկեն «ալիևյան Սահմանադրության» օգտին. «Հետևաբար, Փաշինյանն ուզում է ճնշումներ գործադրել։ Թող գործադրի, դրանից ոչ մի բան չի փոխվում, ընդամենը հակաօրինական գործողություններ է հրահրում։ Ավելին, եթե իր մտքին կա քաղաքացիական բախումներ ստեղծել, շատ վատ է։ Իհարկե, մենք հակված չենք դրան և ամեն բան անելու ենք, որպեսզի դա թույլ չտանք»։

Նա նշեց, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն այլ բանի մասին էր խոսում, հիմա այլ. «Եվ երբ նա խոսում է, որ ժողովրդով դուրս են գալու և ճնշեն, ինքը գերագնահատում է իր պոտենցիալը, վարչական ռեսուրսը դուրս չի գալու Ալիևյան Սահմանադրության համար»։

դիտվել է 113 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *