Փաշինյանն ավելի լավատես է դարձել նոր Սահմանադրության ընդունման հարցում

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ առաջիկայում կհրապարակվի նոր Սահմանադրության նախագիծը:

Ազգային ժողովում 2027-ի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ վարչապետն ասել է, որ հրապարակումից հետո տեղի կունենան հանրային քննարկումները:  
«Դրանք կտեւեն այնքան, մինչև համոզվենք, որ նոր Սահմանադրության նախագիծը բավարար քննարկված է հանրության շրջանում», – ասել է նա:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ եթե Ազգային Ժողովում ներկայացված ընդդիմադիր ուժերը կասեցնեն որ Սահմանադրության ընդունման գործընթացը, «դա կնշանակի, որ ընդդիմությունը դեմ է արտահայտվում Ադրբեջանի հետ վերջնական խաղաղությանը»:
Այդ դեպքում, ասել է վարչապետը, իշխող ուժը պետք է առաջնորդի «հանրային ճնշումը ընդդիմության նկատմամբ»:
«Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման գործընթացի հետ կապված իմ լավատեսությունը եւ վստահությունը շարունակաբար աճում է: Սա մի գործընթաց է, որը միանշանակ եւ աներկբա պսակվելու է կոնկրետ արդյունքով: Դա Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից բխող արդյունք է», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *