27 տարի առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բազմեց Հայոց Եկեղեցու գահին

Written by

in

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Ասողիկը գրել է․

«27 տարի առաջ, Ամենակալ Աստծո ողորմությամբ եւ կամքով ու ընտրությամբ Ազգիս, Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Վայելելով իր երանաշնորհ նախորդ Հայրապետաց՝ Տ. Տ. Վազգեն Առաջինի եւ Տ. Տ. Գարեգին Առաջինի, լիակատար վստահությունն ու վկայությունը, այլեւ ունենալով նվիրյալ ու բազմարդյուն ծառայության մեծ վաստակ ի պայծառություն Հայոց Եկեղեցու՝ հենց Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. Հայրապետին շնորհվեց ծանր պատասխանատվությունն ու պարտականությունը հովվելու եւ առաջնորդելու հայ ժողովրդին ի Հայաստան եւ ի Սփյուռս։

Եվ այսօր կուզեմ վերստին հիշել մարգարեական խոսքերը Մեծն Հրանտ Մաթևոսյանի, որոնք նա ընծայել էր Վեհափառ Հայրապետին օծման և գահակալության առիթով. «Մեր այս արյունոտ մղձավանջի ժամին դժվար ուրախությամբ ուրախանալով Վեհիդ արժանավոր հայտնությամբ պայծառամիտ ու քաջակորով նախնիներիդ գահին, հանուն մեր ամենքիս և հանուն Քեզ երբեք չցանկալով, որ, Աստված մի արասցե, Քո տառապյալ նախնիներից շատերի նման մեն ու միակ դիմադարձողը մնաս մեր բոլոր պատուհասների,- հայ գրողների Քո համայնքը լիահույս է, որ իշխանական միտքդ պայծառ, քայլդ վստահ և աջդ կորովի է լինելու – գավազանդ խփելու ես Արարատյան այս սուրբ հողին, և գավազանդ հիմնասյուն է դառնալու մեր բոլորիս հայրենի տան, որ լույս ու ջերմություն, սեր ու վստահություն է հորդելու, որ վանելու, քշելու է կարմիր մղձավանջի այս ժամը իրենից հեռու, հեռու»:

Ամեն, եղիցի, եղիցի»։

դիտվել է 5 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը


Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը


Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը


Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *