Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ Շիրակի թեմի երիտասարդաց միությունը մեկնարկեց Աստվածաշնչի սերտողության առցանց հանդիպումների շարքը։
Հիշեցնենք, որ նախաձեռնության մեկնարկն ազդարարվել էր Միքայել Սրբազանի հետ երիտասարդների հանդիպման ընթացքում, որի թեման էր «Աստվածաշունչը քրիստոնյայի կյանքում»։
Հոկտեմբերի 29-ին կայացած առաջին առցանց հանդիպումը վարեց Շիրակի թեմի Արժանապատիվ Տեր Մակար քահանա Գալամդարյանը։
Հանդիպումը մեկնարկեց միասնական աղոթքով, որին հաջորդեց մասնակիցների ծանոթությունը։ Այնուհետև ընթերցվեց Մատթեոսի Ավետարանի առաջին գլուխը, որի շուրջ Տեր Հայրը ներկայացրեց մեկնաբանություններ և բացատրություններ՝ օգնելով մասնակիցներին առավել խորությամբ ընկալելու սուրբգրային խոսքի իմաստն ու խորհուրդը։
Սերտողությունն ուղեկցվեց նաև հարցուպատասխանով․ երիտասարդները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց հետաքրքրող հարցերը և ստանալու պատասխաններ:
Այս հանդիպումով սկիզբ դրվեց Աստվածաշնչի համատեղ ընթերցման, ուսումնասիրության և հոգևոր ճանաչողության ճանապարհին։
Հիշեցնենք, որ Աստվածաշնչի սերտողության առցանց հանդիպումները տեղի են ունենալու յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը՝ 21։00-ին։
Սիրով հրավիրում ենք երիտասարդներին միանալու հանդիպումներին՝ միասին բացահայտելու Աստծո խոսքի խորությունն ու նշանակությունը քրիստոնյայի կյանքում։
դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Leave a Reply