Կապան համայնքի սահմանամերձ Սրաշեն գյուղում տոնական տրամադրություն էր։ Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, պաշտոնապես շահագործման է հանձնվել գյուղի հանդիսությունների սրահի նոր շենքը, որի բացման և կարմիր ժապավենի կտրման պատիվը տրվել է համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանին և վարչական ղեկավար Անահիտ Բաղդասարյանին։
Ողջույնի և շնորհավորանքի իր խոսքում համայնքի ղեկավարն անդրադարձել է համայնքի կայուն և համաչափ զարգացմանը՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները միտված են բոլոր բնակավայրերում անհրաժեշտ ենթակառուցվածքների բարելավմանն ու բնակիչների համար համապատասխան պայմանների ապահովմանը։ Այս համատեքստում, նա կարևորել է նաև հանդիսությունների սրահի նշանակությունը՝ հույս հայտնելով, որ այն գյուղացիներին կծառայի նախևառաջ ուրախ և հիշարժան միջոցառումներ կազմակերպելու համար:
Լուսավոր, բարեկարգ և առավել հարմարավետ դարձած հանդիսությունների սրահը վերանորոգվել է համայնքային բյուջեի միջոցներով՝ շուրջ 24 մլն ՀՀ դրամի ներդրմամբ։
Ավանդույթի համաձայն, գյուղացիների համար կազմակերպվել էր նաև տոնական հյուրասիրություն՝ այս անգամ գործարար Գարիկ Ղազարյանի կողմից:
Leave a Reply