Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները

Written by

in

Միջազգային հանրությունն աճող հետաքրքրություն է ցուցաբերում Սև ծովում սահմանափակ զինադադարի կնքման նկատմամբ, որը թույլ կտար անարգել փոխադրել ռուսական և ուկրաինական հացահատիկն ու էներգակիրները։ Այս մասին հոկտեմբերի 31-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդել է Reuters-ը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ուսումնասիրում է հացահատիկի փոխադրումների վերսկսմանն ուղղված Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները։

«Սա սպառնալիք է ստեղծում ամբողջ աշխարհի պարենային անվտանգության, ինչպես նաև որոշ չափով՝ էներգետիկ անվտանգության համար։ Մենք կցանկանայինք հասնել այս համաձայնագրի կնքմանը։ Այն չի դադարեցնի պատերազմը, բայց թույլ կտա կարգավորել հակամարտության առանձին մի կողմը», — ասել է Ռուբիոն։

դիտվել է 4 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *