Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը

Written by

in



Binance կրիպտոարժույթների բորսան պնդում է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը։

«Այսօրվա դրությամբ այդ ցուցանիշը (փոխհատուցված վնասների մասնաբաժինը՝ խմբ.) հասել է 90%-ի»,– նշվում է բորսայի հայտարարության մեջ։

Binance-ի փոխանցմամբ՝ հաքերային հարձակման հետևանքով առաջացած կորուստները փոխհատուցելու համար հատկացվել է ավելի քան 6,34 միլիարդ դոլար։

Հայտարարության համաձայն՝ բորսան կշարունակի թոքեններ գնել այնքան ժամանակ, մինչև դրանցից յուրաքանչյուրի ապահովվածության մակարդակը հասնի 100%-ի։


Հետևեք
 մեզ՝ այստեղ


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *