Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Սարատովկա գյուղի վարչական տարածքում, Լոռու մարզի բնակիչ 75-ամյա Բադալ Գ․-ն իր վարած «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենասյանը և ճանապարհային երթևեկության նշանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և դասակի հրամանատար Հայկ Ղուկասյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գևորգ Զոհրաբյանը և Արթուր Մամյանը։Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունները։
դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Leave a Reply