«Հրապարակ» թերթը գրում է. «
Դեռեւս ամռանը մի շարք հրապարակումներ եղան, որ Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը հետ է կանչվում: Նա անգամ հրաժեշտ էր տվել ռուսաստանյան որոշ շրջանակների ու օգոստոսին վերադարձել Հայաստան: Նույնիսկ նրան փոխարինողի անունն էինք հրապարակել` ՆԱՏՕ-ում ՀՀ պատվիրակության նախկին ղեկավար, 2018-23 թթ Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, որը ՀՀ ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի քեռին է: Բայց հետո իրավիճակ փոխվեց եւ Արսենյանը նորից մեկնեց Մոսկվա ու այժմ շարունակում է պաշտոնավարել ՀՀ դեսպանի պաշտոնում: Մեզ ասում էին, որ ռուսական կողմն է պնդել, որ Արսենյանը շարունակի պաշտոնավարել: Բայց մեր աղբյուրը նշում է, որ Արսենյանն այժմ շատ է պասիվացել` որպես դեսպան, իսկ դեսպանափոխությունը չհաջողելու պատճառն այլ է` Ռուսաստանը մերժել է Ս. Մկրտչյանի ագրեմանը:
Հիմքը թերեւս այն է, որ երկար տարիներ եւրոպական երկրներում պաշտոնավարած անձի հանդեպ ռուսական կողմը վստահություն չի ունեցել: Ի դեպ, մասնագետներն ի սկզբանե ասում էին, որ դժվար թե Մկրտչյանի ագրեմանն ընդունվի ՌԴ-ի կողմից: Հիմա հայկական կողմը պետք է կամ նոր թեկնածու ներկայացնի, կամ բավարարվի հին դեսպանի ծառայություններով»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Leave a Reply