Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) նախատեսում է իր արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող տվյալների վերլուծության համակարգի միջոցով բացահայտել լրատվամիջոցներում կանանց նկատմամբ բացասական բովանդակությունը և արագ միջամտել նման դեպքերին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բացի այդ նախատեսվում է աջակցել ԶԼՄ-ների այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են կանանց նկատմամբ դրական վերաբերմունքի և վարքագծի ձևավորմանը, ինչպես նաև շարունակել պայքարը կանանց մասին հանրային ընկալման վրա բացասաբար ազդող բովանդակության դեմ։
Այս ուղղությամբ աշխատանքներ կիրականացվեն Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարարության, Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) և Տեղեկատվական տեխնոլոգիաների ու հաղորդակցության վարչության (BTK) համագործակցությամբ։
Նշվում է, որ կաջակցեն նաև այն տեսալսողական նյութերի ստեղծմանն ու տարածմանը, որոնք դրականորեն են ներկայացնում կնոջ հասարակական դերը և նպաստում հնարավորությունների հավասարությանը։
Միևնույն ժամանակ հեռուստատեսային և այլ հեռարձակվող բովանդակության մեջ կանանց նկատմամբ բռնության, շահագործման և խտրականության դրսևորումները առավել մանրամասն դասակարգելու, ինչպես նաև հեռուստադիտողներին նախազգուշացնելու նպատակով կթարմացվեն գործող խելացի նշանների համակարգի չափանիշները և կընդլայնվի դրանց կիրառման շրջանակը։
դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Leave a Reply