ՔՊ-ական «գլադիատորի» եւ նախկին կնոջ վեճը դատարան է հասել

Written by

in

ՔՊ խմբակցության մեջ կան «հատուկ նշանակության» պատգամավորներ, որոնց գործը օրենսդրությամբ զբաղվելը չէ, այլ իշխանությանը պետք եղած պահին հակասահմանադրական ու ապօրինի գործընթացներով զբաղվելը: Օրինակ, անհրաժեշտ քանակի անուն ու ստորագրություն ապահովելը, ընդդիմադիրներին սադրելը, տեղն եկած տեղը՝ բռնանալն ու ծեծելը։ Եկեղեցու դեմ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության համար ՔՊ-ական 38 պատգամավոր էր ստորագրել, նրանցից մեկը՝ Նարեկ Բաբայանը, վերջին «մարտերում» աչքի ընկած նորաթուխ պատգամավորը:

Բացի ուժ գործադրելուց, ոչինչով աչքի չընկնող այս պատգամավորի մասին Չարենցավանում բավականին ուշագրավ բաներ են պատմում: Օրինակ, զարմանում են, թե ինչու չի այս ֆիզիկապես ուժեղ անձնավորությունը բանակում ծառայել: Բայց մենք չենք ներկայացնի բոլոր այն պատմությունները, որոնք շրջանառվում են այս «գլադիատորի» մասին, այլ միայն փաստերն կհրապարակենք, որոնք գտանք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում:

Պարզվում է, երիտասարդ Նարեկ Բաբայանը հասցրել է արդեն ամուսնանալ, ամուսնալուծվել եւ երեխայի հետ կապված դատական վեճ է ունեցել նախկին կնոջ հետ: Էթիկայի կանոներից ելնելով որոշ փաստեր չենք հրապարակի, սակայն նշենք, որ կինը՝ Ա. Գեղամյանն արգելել է Նարեկ Բաբայանին տեսակցել 5-ամյա դստեր հետ: Այդ հարցում, ըստ ամենայնի, խնամակալության մարմինները մոր կողմում են եղել եւ հայրը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` ընդդեմ պատասխանող, իրավասու մարմնի՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի և Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ պահանջելով, որ դստեր հետ տեսակցություն սահմանեն` յուրաքանչյուր շաբաթվա շաբաթ օրը՝ ժամը 10:00-ից մինչև կիրակի 12:00-ն ներառյալ, հայցվորի բնակության վայրում, առանց պատասխանողի ներկայության: Դատարանն արձանագրել է, որ կողմերը տևական ժամանակ է չեն վարում համատեղ կենցաղ, սպառվել են ընտանիքը վերականգնելու հնարավորությունները, ուստի անհրաժեշտություն է առաջացել գրանցել ամուսնալուծությունը, սակայն այս հարցում առկա չէ կողմերի համաձայնությունը՝ ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծության վերաբերյալ: Սակայն Դատարանը բավարարել է հայցը՝ սահմանել Նարեկ Աբրահամի Բաբայանի և 12.04.2021թ. ծնված Ա. Բաբայանի միջև տեսակցություն հետևյալ կարգով. Յուրաքանչյուր շաբաթվա շաբաթ օրը՝ ժամը 10:00-ից մինչև կիրակի 12:00-ն ներառյալ: Երեխային մոր բնակության վայրից վերցնելու և մոր բնակության վայր վերադարձնելու պարտականությունը դնելով Նարեկ Բաբայանի վրա: Դատարանը նաեւ արգելել է մորն` իրականացնել անչափահաս Ա. Բաբայանի ելքը Հայաստանի Հանրապետությունից առանց հոր՝ Նարեկ Բաբայանի թույլտվության: Գրել է hraparak.am-ը։

դիտվել է 13 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը


Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը


Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը


Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *