Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարը ցուցահանդես-մրցույթում «Մենք ենք մեր սարերը»՝ հայտնի «Տատիկ-պապիկ» հուշարձանի լուսանկարը, հեռացրել է տաղավարից՝ այն որակելով «հակապետական քայլ»։ Ավելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել, գրում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Իշխանությունն ու դրա բերած բարքերը անցողիկ են, իսկ հայրենիքի գաղափարն ու դրա խորհրդանիշները հավերժ։ Հուսով եմ` տվյալ տգեղ արարքի հեղինակն այս պարզ ճշմարտությունը մի օր կգիտակցի, կհաղթահարի վախերն ու մտքի տկարությունը: Թեմայի մանրամասներն ու ահազանգ հնչեցրած ՀԿ-ի անդրադարձը կտեղադրեմ մեկնաբանությունում»,–գրել է նա։
Leave a Reply