«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերը:
Այսօր Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և պատգամավորներ Լիանա Մանուկյանը, Արամ Վարդևանյանն ու Ռուբեն Մխիթարյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպանի հետ։ Հանդիպման սկզբում Նարեկ Կարապետյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-կանադական հարաբերությունների զարգացման, տնտեսական համագործակցության ընդլայնման և ներդրումային հարցերը:
Leave a Reply