Հռոմի պապ Լեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին՝ իր քվեաթերթիկն ուղարկելով փոստով։
Լեւոն 14-րդն օգտվել է ընտրելու իր իրավունքից՝ որպես Միացյալ Նահանգների քաղաքացի, երբ ունեցել է համապատասխան հնարավորություն․ այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։ Քահանայապետն իր քվեաթերթիկն ուղարկել է փոստով Չիկագո։
Մինչև հոգևորական դառնալը նա Պերուում բնակվելու տարիներին նույնպես քվեարկել է հեռակա կարգով։ Լևոն XIV-ն ունի նաև Պերուի քաղաքացիություն։
ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 3-ին։ Դրանց ընթացքում կվերընտրվի Սենատի անդամների մեկ երրորդը և Ներկայացուցիչների պալատի ամբողջ կազմը։ Կոնգրեսի երկու պալատներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է դեռ կազմում։
Հետևեք մեզ՝ այստեղ
Leave a Reply