ԱԼՅՈՇԱ ԽՈՍՐՈՎՅԱՆԸ Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտված է 20 տարվա ազատազրկման

Written by

in

Ալյոշա Արամայիսի Խոսրովյանը ծնվել է 1967թ. մարտի 28-ին։

Նա գերի է վերցվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 3-ին՝ ենթադրաբար «Ադրբեջանի Հանրապետության տարածքներում հետախուզական գործողություններ իրականացնելիս» (մեջբերում մեղադրական եզրակացությունից)։

Գերի վերցվելուց հետո նա ընդգրկվել է 2020 թ. հակամարտության կապակցությամբ Ադրբեջանի կողմից ձերբակալված հայ քաղաքացիների շարքում։

Նրա քրեական գործով մեղադրական եզրակացությունը՝ Լյուդվիգ Մկրտչյանի հետ համատեղ, հաստատվել և ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան 2021 թվականի մայիսի 20-ին։

Նրա դատավարությունը տեղի է ունեցել Բաքվի ռազմական դատարանում՝ դատավոր Էլբայ Ալլահվերդիևի նախագահությամբ, դատավորներ Ռաֆիգ Աբբասովի և Ջամալ Ռամազանովի մասնակցությամբ, 2021 թ. հունիսի 2-ից (նախնական լսում) մինչև 2021 թ. օգոստոսի 2-ը (դատավճիռ)։

2021 թ.օգոստոսի 2-ին Ալյոշա Խոսրովյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113-րդ, 115.2-րդ, 279.1-րդ, 318.2-րդ հոդվածներով և այլ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *