Բելառուսը հոկտեմբերի 31-ից արգելել է հայկական «Արամե» (7 տարվա հնեցման) և վրացական «Պոգրեբ Շիո» (8 տարվա հնեցման) կոնյակների ներմուծումն ու իրացումը՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանելու պատճառով։ Այս մասին հայտնել է Բելառուսի Ստանդարտացման պետական կոմիտեն։
Գերատեսչության տվյալներով՝ փորձաքննությունները ցույց են տվել, որ երկու արտադրանքներում էլ դաբաղանյութերի զանգվածային կոնցենտրացիան սահմանված նորմայից ցածր է։
Մասնավորապես, Հայաստանի Արմավիրի մարզի Լենուղի գյուղում գործող «ՄԱՊ» ՓԲԸ-ի արտադրած «Արամե» կոնյակում դաբաղանյութերի կոնցենտրացիան կազմել է 0,16 ± 0,01 գ/դմ³՝ սահմանված առնվազն 0,3 գ/դմ³-ի փոխարեն։
Նույն ցուցանիշն է արձանագրվել նաև վրացական «Պոգրեբ Շիո» կոնյակում։
Բելառուսի Ստանդարտացման պետական կոմիտեն հայտարարել է, որ արտադրանքի մակնշման մեջ նշված անվանումները չեն համապատասխանում դրանց փաստացի բնութագրերին, ինչի պատճառով դրանք չեն կարող նույնականացվել որպես կոնյակ։
Երկու արտադրանքի ներմուծման և վաճառքի արգելքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հոկտեմբերի 31-ից։
Leave a Reply