Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովների ամբողջ պատմության ընթացքում միայն մեկ դեպք է եղել, երբ Ալիևն անձամբ չի մասնակցել Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գագաթնաժողովին․ գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։
«Դա եղել է 2012-ին։ Հաջորդող 14 տարիներին նա բաց չի թողել ոչ մի գագաթնաժողով։
Եվ ահա հիմա, Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին, Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորն» իր տեղը ցույց տալ։
Դե ինչ, կրկին հարց է առաջանում. ո՞վ էր իրականում ղեկավարում ադրբեջանական բանակը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանական բանակի Գլխավոր շտաբի պետը անհետացել էր։
Ճիշտ է․․․ Թուրք գեներալները»,- նշում է Հայրապետյանը։
Ալիևը, հիշեցնենք, վերոնշյալ գագաթնաժողովին մասնակցելու համար Թուրքիա է գործուղել արտգործնախարար Բայրամովին։
Leave a Reply