Իլոն Մասկի նորարարությունը․ Neuralink-ի Blindsight սարքը կարող է տեսողություն վերադարձնել նույնիսկ ի ծնե կույր մարդկանց

Written by

in

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունը ներկայացրել է նոր արտադրանք՝ Blindsight անվամբ, որը թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցողներին տեսնել աշխարհը։

 

«Մեր երկրորդ արտադրանքը կոչվում է Blindsight, և ինչպես անունն է հուշում, այն թույլ կտա տեսնել նույնիսկ նրանց, ովքեր լիովին կույր են կամ երբեք չեն տեսել։ Այն տեխնիկապես ամբողջական է։ Մնում է միայն կարգավորող մարմինների հաստատումը», – գրել է նա X սոցիալական հարթակում։

 

Միլիարդատերը նաև հիշատակել է ընկերության մեկ այլ արտադրանք՝ Telepathy սարքը, որը ներկայացվել է 2024 թվականին։

 

«Այն թույլ է տալիս բարձր արագությամբ կապ հաստատել համակարգիչների կամ մարդկանց հետ՝ մտքի պարզ ուժով։ Մի քանի տարի անց ելքային տվյալների թողունակությունը զգալիորեն կգերազանցի մարդկային խոսքի կամ տեքստ հավաքելու արագությանը», – սարքը նկարագրել է

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *