Էդգար Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի Կապիտալի զարգացման հիմնադրամի տնօրեն Աստրիդ Կուզյանին

Written by

in

Էդգար Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի Կապիտալի զարգացման հիմնադրամի տնօրեն Աստրիդ Կուզյանին

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում ընդունել է ՄԱԿ-ի Կապիտալի զարգացման հիմնադրամի (UNCDF) տնօրեն Աստրիդ Կուզյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆինանսների նախարարության և UNCDF-ի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները՝ մասնավորապես փոքր բիզնեսի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության ընդլայնման, ինչպես նաև էներգետիկայի, կլիմայի փոփոխության, ջրային ռեսուրսների կառավարման և կենսաբազմազանության պահպանության ոլորտներում ներդրումների խթանման ուղղությամբ։

Հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները՝ մասնավորապես երաշխիքային մեխանիզմների, վարկային գործիքների, ներդրումային դրամաշնորհների միջոցով մասնավոր հատվածի ֆինանսավորման  հնարավորությունները: Այս համատեքստում, նախարարի տեղակալն ընդգծել է ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններին և երկրի զարգացման կարիքներին համապատասխան ծրագրերի ընտրության ու դրանց շուրջ համատեղ աշխատանքի իրականացման կարևորությունը։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու երկխոսությունը և ուսումնասիրելու փոխշահավետ համագործակցության հնարավոր ուղղությունները՝ Հայաստանը դիտարկելով որպես UNCDF-ի հետ համագործակցության զարգացման և նոր նախաձեռնությունների իրականացման հնարավոր հարթակ, այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *