Էրդողանը պատրաստ է «առավելագույն ներդրում» ունենալ խաղաղ գործընթացում

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «աջակցում է այն շփումներին, որոնք Ադրբեջանն վարում է Հայաստանի հետ»։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այսօր Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի բացմանն ունեցած ելույթում Էրդողանը նշել է.
«Հայտնում եմ մեր հանձնառությունը՝ հետագայում եւս առավելագույն հնարավոր ներդրումն ունենալ տեւական խաղաղության հասնելու գործում։ 
Մեր տարածաշրջանում հակամարտությունը օգուտ չի բերում կողմերից եւ ոչ մեկին եւ լուրջ հետեւանքներ է ունենում համաշխարհային տնտեսության, առեւտրի եւ էներգետիկ շուկաների համար»։
Թուրքիայի նախագահը նաեւ հույս է հայտնել, որ Իրանի շուրջ իրավիճակի սրումը «կկարգավորվի դիվանագիտության, այլ ոչ թե զենքի միջոցով»։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի մասնակցում գագաթնաժողովին, ինչը կարող է Բաքվի եւ Անկարայի հարաբերություններում վերջերս նկատված լարվածության հետեւանքը լինել։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *