Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնատար անձ:
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ հայտնելով, որ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի տարածքային ստորաբաժանման պետի ու ևս երկու պաշտոնատար անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Մյուս մեղադրյալների նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ։ Նախաքննությունը շարունակվում է:
Leave a Reply