Ambion.news լրատվական կայքը դեռ ամիսներ առաջ էր բարձրաձայնել Շիրակի մարզի ԱՀ-ում տիրող իրավիճակի և քաղաքացիների բողոքների մասին։ Այդ պատմության մեջ Հովհաննես Ասատրյանն էլ այն քաղաքացիներից էր, որի խնդիրների մասին մեր լրատվամիջոցը համարձակվել էր հրապարակայնորեն խոսել։
Սակայն քաղաքացու բողոքը լուսաբանելուց հետո թիրախավորվեց ոչ միայն հրապարակման բովանդակությունը, այլև լրատվամիջոցը՝ ի դեմս Ambion.news-ի հիմնադիր-տնօրեն Հասմիկ Վիրաբյանի։Հատկանշական է, որ այն բանից հետո, երբ խմբագրությունը սկսեց բարձրաձայնել քաղաքացիների ահազանգերը, խմբագիրը հայտնվեց ճնշումների և հետապնդումների թիրախում։ Ավելին՝ տուժողի կարգավիճակից նա հայտնվեց մեղադրյալի կարգավիճակում։
Հարց է առաջանում՝ արդյո՞ք այս ամենը պարզապես իրավական գործընթացների համընկնում է, թե՞ կան հանգամանքներ, որոնք պահանջում են առավել խորքային և անկախ քննություն։
Քաղաքացիների հրապարակային պնդումներում շրջանառվում են նաև Գյումրիում հայտնի Մելադա և Ռաֆիկ Սարգսյանների անունները որոնք մոտ հարաբերությունների մեջ են եղել հարկադիր կատարման աշխատակից Լիլիթի հետ ու բոլոր գործարքների հետևում կանգնած է եղել հենց նա ըստ քաղաքացիների՝ վերջիններս կապեր ունեն հիշյալ պատմության մասնակից անձանց հետ։ Այս պնդումները ևս պետք է ստանան իրավասու մարմինների պատշաճ գնահատականը։Մենք չենք պատրաստվում դատավճիռներ կայացնել հրապարակումների միջոցով։ Բայց չենք պատրաստվում նաև լռել։
Ambion.news-ը չի հրաժարվելու իր լրագրողական առաքելությունից։
Որքան էլ փորձեն ճնշել, վախեցնել կամ թիրախավորել խմբագրությանը, մենք շարունակելու ենք բարձրաձայնել քաղաքացիների բողոքները, ուսումնասիրել փաստերը, հրապարակել փաստաթղթերը և հետևողականորեն հետևել իրավական գործընթացներին։
Մեզ համար կարևոր է ոչ թե որևէ մեկի անձնական հաշվեհարդարը, այլ արդարության հաստատումը և օրենքի առաջ բոլորի հավասարությունը։
Եթե կան խախտումներ՝ դրանք պետք է բացահայտվեն։ Եթե կան հանցագործություններ՝ մեղավորները պետք է պատասխան տան օրենքի առաջ՝ անկախ իրենց կապերից, դիրքից կամ ազդեցությունից։Ambion.news-ը լռեցնելու փորձերը չեն փոխելու մեր սկզբունքը։ Մենք լուսաբանել ենք, լուսաբանում ենք և շարունակելու ենք լուսաբանել։ Իսկ ճշմարտությունը պետք է պարզվի։
Խմբագրական դիրքորոշում․ մեր հրապարակումները հիմնված են փաստերի ստուգման, քաղաքացիների ահազանգերի և հանրային շահի պաշտպանության սկզբունքի վրա։
Leave a Reply