Հայաստանը վերջին հինգ տարում միայն զիջում է ու այնքան է զիջում, որ Ադրբեջանը հասկացել է՝ ինչքան ձգի խաղաղության պայմանագիրը, այնքան շատ բան կվերցնի մեզնից, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Խոսելով Սահմանադրության փոփոխության մասին՝ Կարապետյանը նշեց՝ Ալիևը չի կարող որոշել մեր Սահմանադրությունը։
«Ժողովո՛ւրդ, մենք խոսում ենք պետականության մասին, մենք խաղալիք չենք»,- ընդգծեց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խաղաղության անվան տակ գնաց ընտրությունների, ձայներ ստացավ, բայց չէր ասում՝ Ադրբեջանն էլ ի՞նչ է ուզելու։
«Իրենք մոլորեցնում են ժողովրդին, թաքցնում են բանակցությունները, որ սրտիկներով կարողանան ձայներ ստանալ»,- ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրին պակասում են միայն երաշխիքները։
«Կարող է լինել աշխարհում լավագույն թուղթը, բայց եթե երաշխիք չկա… մեզ պետք է աշխարհաքաղաքական հավասարակշռությունը մեր կողմ բերել, ոչ թե մենք մենակ մնանք Ադրբեջանի կամքին։ Մեր խաղաղության երաշխավորը Ադրբեջանը չէ, այլ՝ տարածաշրջանային հավասարակշռությունը»,-նշեց նա։
Կարապետյանն ասաց, որ ժողովուրդը պետք է ֆիքսի՝ առանց խաղաղության պայմանագրի՝ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց։
դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Leave a Reply