Տավուշում քննարկվել են անտառային հրդեհների կանխարգելման և ապօրինի ծառահատումների դեմ պայքարի հարցերը | Հայաստան

Written by

in

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ անցկացվել է ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն, որի առանցքում եղել է անտառային ու խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելումն ու ապօրինի ծառահատումների դեմ պայքարը։

Խորհրդակցությանը մասնակցել են Մարզպետի տեղակալ Արթուր Հովակիմյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղարը, համայնքների ղեկավարներ, ինչպես նաև Փրկարար ծառայության, Էկոպարեկային ծառայության և ՆԳՆ ոստիկանության մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներն ու ոլորտային պատասխանատուները։

Նիստի ընթացքում, բացի հրդեհների և անտառխախտումների դեմ ուղղված քայլերից, հատուկ անդրադարձ է կատարվել բնական աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացմանը։

Մարզպետի կողմից կարևորվել է պատասխանատու գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) միջև արդյունավետ համագործակցության ապահովումը։ Շեշտվել է կանխարգելիչ աշխատանքների շարունակականության և առկա ռիսկերի չեզոքացման նպատակով գործողությունների համակարգված կազմակերպման անհրաժեշտությունը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *