Վարդապետյանը պետք է Մխիթար Գոշ շքանշանին ներկայացնի այն դատախազին, ով քրեական հետապնդում չի իրականացնի աթոռ շպրտողի նկատմամբ

Written by

in

«Որդիների Կանչ» ՀԿ-ի հայտարարությունը ներկայացնում ենք․ 

ԱԺ այսօրվա դեպքից հետո իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Վարդապետյանը, որ շատ է սիրում կրիմինոլոգիական և ակադեմիական փաթեթավորումներ տալ բռնության և խուլիգանության հետ աղերս չունեցող հետապնդումներին, պետք է Մխիթար Գոշ շքանշանին ներկայացնի այն դատախազին, ով քրեական հետապնդում չի իրականացնի աթոռ շպրտող Վահագն Ալեքսանյանի և ջուր լցնող Տարոն Չախոյանի նկատմամբ:

Որովհետև միայն Մխիթար Գոշ շքանշանն է, որ ի զորու է հավասարակշռության բերել տիեզերական այն անարդարությունը, որով ձերբակալվել, կալանավորվել, դատվել և շարունակում են դատվել

— զոհված զինծառայողի հայր Գարիկ Գալեյանը ջուր լցնելու համար

— անհայտ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանը ձեռնափայտ թափահարելու համար

— անհայտ կորած զինծառայողի հայր Ապիջան Սարգսյանը շիշ նետելու համար

Եվ այդ շքանշանի լույսով պարուրված դատախազներն են միայն կարողանալու արդարության ջահը սրտում վառել ու նետվել իրական հանցագործներին պատասխանատվության կանչելու պայքարին:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *