Ծառուկյանին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ում քննչական մարմինները ստուգումներ են կատարում. փաստաբան

Written by

in





Այս պահին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի կապարակնիքները հանվել են և ներսում ստուգումներ են կատարվում, այս մասին Aysor.am-ին հայտնեց Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը:

«Քննչական մարմինները ՊԵԿ աշխատակիցների մասնակցությամբ ստուգումներ են իրականացնում: Ենթադրում եմ, որ ապրանքային մնացորդի ստուգումներ են կատարում»,- փոխանցեց Խաչատրյանը:

Փաստաբանն ասաց, թե հայտնի չէ՝ երբ կավարտվեն կոմբինատում ստուգումները:

«Միգուցե այդ ստուգումները 1-2 օր տևեն: Հույս ունեմ, որ ստուգումներից հետո անհրաժեշտություն չի լինի գործարանը կապարակնքելու»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին մոտ 12 ժամ Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություն են իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նրա հետ փոխկապակցված 70-ից ավելի այլ հասցեներում, որից հետո «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող մի քանի ընկերություններ՝ այդ թվում «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը կապարակնքվել են:

Վերջին օրերին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող մի քանի ընկերությունների աշխատակիցներ միաժամանակյա ակցիաներ են անցկացրել ձեռնարկությունների մոտ՝ պահանջելով բացել գործարանների կապարակնիքները և թույլ տալ իրենց աշխատել։




դիտվել է 277 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը


Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը


Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը


Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts