Ռուսաստանի Դաշնության Երկրորդ արևելյան օկրուգային ռազմական դատարանը Հայաստանի ծնունդով Գևորգ Գրիգորյանին դատապարտել է 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում։ Գրում է 168.am-ը։
Նրան մեղավոր են ճանաչել ռուսական բանակի մասին «կեղծ տեղեկություններ» տարածելու (ՌԴ քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետ), նացիզմի արդարացման (354.1-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետ), ինչպես նաև «ահաբեկչության» և «ծայրահեղականության» կոչեր հնչեցնելու (205.2-րդ հոդվածի 2-րդ մաս և 280-րդ հոդվածի 2-րդ մաս) մեղադրանքներով։ Այս մասին գրում է «Մեդիազոնան»՝ հղում անելով Գրիգորյանի ծանոթներից մեկին։
Պարբերականի զրուցակցի խոսքով՝ 23-ամյա Գրիգորյանը, որն ապրում էր Անդրբայկալյան երկրամասում և ուներ Ռուսաստանի ու Հայաստանի քաղաքացիություն, ձերբակալվել և կալանավորվել է 2025 թվականի հունիսին։ Նրա նկատմամբ հետապնդման պատճառ են դարձել հայկական առցանց հարթակներում թողած մեկնաբանությունները, որոնցում նա գրել էր, թե «Հիտլերը պետք է նրանց բոլորին՝ ռուսներին, ոչնչացներ», կամ որ «Ուկրաինայից հետո ռուսական զորքերը կմտնեն Հայաստան»։
Գրիգորյանի ձերբակալության մասին հաղորդելիս Ռուսաստանի քննչական կոմիտեն պնդել էր, որ նա մեկնաբանություններում օգտագործել է «ազգային պատկանելության հիմքով անձանց խմբի արժանապատվությունը նվաստացնող և վիրավորական ձևակերպումներ», ինչպես նաև «բացահայտ աջակցել է նացիզմի գաղափարախոսությանը և օգտագործել նացիստական կարգախոսներ»։
Սկզբում նրան մեղադրանքներ էին առաջադրվել միայն նացիզմի արդարացման և ատելության հրահրման համար, սակայն հետագայում գործին նոր հոդվածներ են ավելացվել։ Գործը օկրուգային ռազմական դատարան է ուղարկվել 2026 թվականի օգոստոսին։
Գրիգորյանի ծանոթի խոսքով՝ երիտասարդը նման մեկնաբանություններ էր գրել, քանի որ զայրացած էր Ռուսաստանի վրա՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի համար պատերազմի ընթացքում Հայաստանին օգնության չհասնելու պատճառով։ Նա նաև հայտնել է, որ Գրիգորյանն ընդունել է իր մեղքը։
դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Leave a Reply