Ռուբեն Ռուբինյանը և Սլովենիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Written by

in

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Սլովենիայի միջև ձևավորված միջխորհրդարանական կապերի առնչությամբ՝ ընդգծելով դրանք առավել խորացնելու և համագործակցությունը շարունակաբար զարգացնելու կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տնտեսական կապերի ընդլայնման նոր հնարավորություններին։

Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր և զարգացումներ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *