Գյումրու քաղաքապետարանի անձնակազմը շնորհավորել է Ավետիս Առաքելյանին՝ ծննդյան օրվա առթիվ

Written by

in

Գյումրու քաղաքապետարանի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանին՝ ծննդյան օրվա առթիվ:

 

​ Ձեր պատասխանատու և նվիրված աշխատանքը, քաղաքի հանդեպ ունեցած սերն ու հոգատարությունը մեծապես գնահատվում են բոլորիս կողմից։

​Գյումրեցու անկեղծ ու ջերմ սրտով մաղթում ենք Ձեզ.

Քաջառողջություն և անսպառ էներգիա,

Հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու առաքելության մեջ,

Անձնական երջանկություն և անսասան ուժ՝ ի նպաստ մեր սիրելի Գյումրու բարգավաճման ու զարգացման։

​Թող Ձեր բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը պսակվեն հաջողությամբ։

​Հարգանքով և լավագույն մաղթանքներով՝

Գյումրու քաղաքապետարանի անձնակազմ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *