Հունվարի 1-ից առողջության ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները

Written by

in

2027 թվականի հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները կընդգրկվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։ Համապատասխան որոշման նախագիծը Կառավարության հոկտեմբերի 29-ի նիստում ներկայացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ ամսական 10 800 դրամ ապահովագրավճարից 4400 դրամը կվճարի պետությունը, 4400 դրամը՝ գործատուն, իսկ 2000 դրամը՝ աշխատողը։

200 հազարից մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար պետությունը կսուբսիդավորի 6000 դրամ, իսկ մնացած 4400 դրամը կվճարի քաղաքացին։

2027 թվականից աշխատողները հնարավորություն կունենան կամավոր հիմունքներով ապահովագրելու նաև իրենց ընտանիքի անդամներին։ Մասնավորապես, 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացողները կկարողանան իրենց հաշվին ապահովագրել ընտանիքի ևս մեկ անդամի, իսկ 500 հազար դրամից ավելի ստացողները՝ երկու անդամի։

Համակարգում կընդգրկվեն նաև էլեկտրոնային հարթակներով աշխատող տաքսու վարորդները, որոնք ունեն առնվազն երկու տարվա գրանցման պատմություն, և որոնց՝ 2026 թվականի ամսական շրջանառությունը գերազանցել է նվազագույն աշխատավարձը։

Ավանեսյանի տվյալներով՝ Հայաստանում շուրջ 350 հազար քաղաքացի ստանում է մինչև 200 հազար դրամ աշխատավարձ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է նախագիծը՝ նշելով, որ այն ուղղված է քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *