Հոկտեմբերի 28-ին ՍՄԳ-ի արվեստի բաժնում տեղի ունեցավ «Գիտատեխնիկական նվաճումներն ու մայր բնությունն այսօր» թեմայով պանելային քննարկում, որին մասնակցում էին «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Աբելյանը և Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոցի բարձր դասարանների աշակերտները՝ Ն. Գյուրջինյանի ուղեկցությամբ։
Միջոցառումը նվիրված էր այս օրերին Հայաստանում անցկացվող ԿՈՊ 17 համաժողովին, որի աշխատանքներին հետևում է աշխարհի առաջադեմ հանրությունը։
Քննարկման սկզբում ներկայացվեցին միջոցառման նպատակը և թեման, որից հետո Անդրանիկ Աբելյանը խոսեց իրենց կառույցի գործունեության, ինչպես նաև ԿՈՊ 17 համաժողովի շրջանակում Սյունիքի մարզի ներգրավվածության, անցկացված միջոցառումների և դրանց նշանակության մասին։ Անդրադարձ կատարվեց նաև մարդու և մայր բնության փոխհարաբերություններին ու ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացի ազդեցությանը շրջակա միջավայրի վրա։
Միջոցառումն անցավ ջերմ, հետաքրքիր և ուսուցողական մթնոլորտում:
Leave a Reply