Արցախցիների աջակցության ծրագիրը կերկարաձգվի, բայց աջակցության չափը կնվազի

Written by

in

Կառավարության հոկտեմբերի 29-ի նիստի օրակարգում է Արցախից տեղահանված անձանց սոցիալական աջակցության երկու ծրագրերի ժամկետները երկարաձգելու և աջակցության չափը նվազեցնելու հարցը։

Կառավարությունն առաջարկում է երկարաձգել Արցախից տեղահանված անձանց սոցիալական աջակցության երկու ծրագրերի ժամկետները։ Միաժամանակ, ծրագրերից մեկի շրջանակում նախատեսվում է 2027 թվականի ապրիլից ամսական աջակցության չափը 30 հազար դրամից նվազեցնել 15 հազար դրամ։
Ամսական 30 հազար դրամի աջակցության ծրագրով աջակցություն է տրամադրվում Արցախից տեղահանված անձանց որոշակի խմբերի։ Աջակցության տրամադրումը նախատեսվում է շարունակել մինչև 2027 թվականի հուլիսը։ 2027 թվականի ապրիլից ամսական 30 հազար դրամի փոխարեն կտրամադրվի 15 հազար դրամ։ Ծրագրի շրջանակում դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 15-ի փոխարեն սահմանվել է 2027 թվականի հունիսի 30-ը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2026 թվականի սեպտեմբերին այս ծրագրով աջակցություն է ստացել շուրջ 45 հազար 800 անձ։ Ամսական ֆինանսավորման չափը կազմել է մոտ 1,4 մլրդ դրամ։

Կշարունակվի նաև Արցախից տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության տրամադրումը։ Ըստ նախագծի՝ ծրագրի շահառու ընտանիքների միջին ամսական թիվը ներկայումս շուրջ 8500 է։ Ամսական ֆինանսավորումը կազմում է մոտ 498 մլն դրամ։ Նախատեսվում է դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 15-ի փոխարեն երկարաձգել մինչև 2027 թվականի դեկտեմբերի 15-ը։

Նշված սոցիալական աջակցության 2 միջոցառումների տրամադրման ժամկետների վերանայման պարագայում 2027 թվականի համար կանխատեսվող  ֆինանասական չափը կկազմի շուրջ12․6 մլրդ․դրամ, որը նախատեսվել է 2027թվականի ՀՀ պետական բյուջեով:

Ըստ հիմնավորման՝ նախագծի նպատակն է շարունակել սոցիալական աջակցությունը՝ միաժամանակ աստիճանաբար նվազեցնելով ամսական 30 հազար դրամի ծրագրով տրամադրվող գումարը՝ խթանելու շահառուների սոցիալ-տնտեսական ինքնուրույնությունը։

24news.am

դիտվել է 8 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը


Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *