Երեւան: Մեդիամաքս: Ազգային ժողովը համաձայնություն է տվել Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ ստորագրված «Թրամփի ուղի»՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին:
Կողմ է քվեարկել միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 63 պատգամավոր:
«Ուժեղ Հայաստան» եւ «Հայաստան» խմբակցությունները դեմ են հանդես եկել:
Այնուհետեւ ԹՐԻՓՓ նախագիծը կներկայացվի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին` վավերացման եւ ստորագրման համար։
Leave a Reply