Առանձին շրջաններում և Երևանում ուշ երեկոյան կանձրևի

Written by

in

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 28-ի ուշ երեկոյան, նոյեբերի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, հոկտեմբերի 29-30-ը, 31-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում hոկտեմբերի 28-ի ուշ երեկոյան, 29-30-ը, 31-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 21-23 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +14….+16 աստիճան։

դիտվել է 3 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *